ՄԱԿ. Համավարակը արաբական երկրներում կհանգեցնի 8.3 միլիոն մարդու աղքատացման. ТАСС

Կորոնավիրուսի համավարակը կարող է աղետալի հետևանքներ ունենալ արաբական երկրների տնտեսության համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Արևմտյան Ասիայի համար ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հանձնաժողովի կողմից Բեյրութում ներկայացված հաշվետվությանը:

Հանձնաժողովի գործադիր քարտուղար Ռուլա Դաշթին հայտնել է, որ արաբական երկրների մոտ 8.3 միլիոն բնակիչ կաղքատանա ձեռնարկությունների փակման և արտադրողականության նվազման պատճառով: 

«Ճգնաժամի հետևանքները շատ ծանր կլինեն և կանդրադառնան բնակչության սոցիալական առումով ամենացածր պաշտպանվածությունն ունեցող շերտին՝ կանանց և երիտասարդությանը»,- ասվում  է հաշվետվությունում:Փորձագետի խոսքով՝ իրավիճակը վատթարանում է համաշխարհային շուկայում նավթի գնանկման և արաբական շատ երկրների կողմից պարենի ներկրման անհրաժեշտության պատճառով:

Այս թեմայով
am