Ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ ցանկանում անել. Իբրահիմովիչը՝ «Միլանից» հեռանալու լուրերի մասին

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է այն տեղեկությունը, թե ինքը կարող է հեռանալ իտալական ակումբից.

«Տեսնենք:Ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ ցանկանում անել հետագայում: Ամեն օր մի նոր բան է պատահում: Օրինակ, ո՞վ կարող էր կանխատեսել կորոնավիրուսը: Մեզ մնում է միայն ապրել ու վայելել կյանքը, չպետք է շատ անհանգստանանք: Ես ունեմ ընտանիք, որի մասին պետք է հոգ տանեմ: Նրանք լավ են ,ես ևս»,- Զլատանի խոսքերն է փոխանցում Svenska Dagbladet-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրահիմովիչն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Միլանից»: Աղբուրի փոխանցմամբ, 38-ամյա շվեդ ֆուտբոլիստը հիասթափված է ակումբի ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխություններից ու գոհ չէ «Միլանի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսի աշխատանքից:Զլատանը «Միլան» է վերադարձել այս ձմեռ՝ ազատ խաղացողի կարգավիճակով՝ ակումբի հետ կես տարվա պայմանագիր կնքելով: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», «Միլանում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» և «Լոս-Անջելես Գելաքսիում»:

Այս թեմայով
am