Եթե արտակարգ դրություն է հայտարարվել, ուրեմն ամենագլխավոր պաշտոնյայից մինչև սովորական քաղաքացի պարտավոր են հետևել օրենքին և չխախտեն այն. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

«Աշխարհն աշխարհով, մեր մարզերն իրենց առօրյայով»: «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ, համավարակի դեմ պայքարում, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը կարևորել է ոչ միայն քաղաքացու գիտակցությունը:
«Ճիշտ է, մարդն ի՛նքը պետք է հասկանա, որ այս պայմաններում տնից դուրս գալով ու քայլելով, շփվելով այլոց հետ՝ ավելի է մեծացնում վարակի տարածման հավանականությունը: Եթե մեր երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, ուրեմն պետության ամենագլխավոր պաշտոնյայից մինչև սովորական քաղաքացի, պարտավոր են հետևել օրենքին ու չխախտել այն: Միաժամանակ պետությունը պետք է խստացնի ռեժիմն ու հետևողական լինի օրենքի կիրառման հարցում»,- նշել է Աբրահամ Գասպարյանը:

Ըստ հեռուստամեկնաբանի՝ Հայաստանի փոքր քաղաքներում ու գյուղերում, մարդիկ շարունակում են ապրել բնականոն կյանքով՝ չնայած կառավարության, ՏԻՄ-երի ու ոստիկանության կոչերին՝ մարդիկ շարունակում են դուրս գալ տնից առանց կարևոր պատճառի. շատերն էլ, հասկանալի է, օրավարձով աշխատողներ են և հացի փող վաստակելու խնդիր ունեն:

«Ալավերդիում մարտի 27-ի դրությամբ արձանագրվել է պարետային ժամի 6 խախտում, նոր թվեր ոստիկանության Թումանյանի բաժանմունքում հրաժարվել են տրամադրել մեր թղթակցին՝ ուղղորդելով կապ հաստատել իրավապահ համակարգի լրատվական ծառայության հետ»,- ասել է «Արմնյուզ» հեռուստաընկերության մեկնաբանը:

Այս թեմայով
am