Անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի հնարավորությունները կորոնավիրուսի պատճառով չեն պակասել․ Սթոլթենբերգ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե հետեւելու հավելվածները, որոնք ուղղված են կորոնավիրուսի զսպմանը, հաջողված լինեն, ինքը կնպաստի դրանց կիրառմանը եւ պատրաստ կլինի օգտագործել դրանք, հայտնում է Reuters-ը։

Եվրոպական փորձագետների խումբը հայտարարել է, որ շուտով կթողարկի սմարթֆոնների տեխնոլոգիա, որը կօգնի հետեւել վիրուսով վարակվածների հետ շփված մարդկանց։ Դա կօգնի առողջապահության մարմիններին վիրուսի տարածումը կանխելու համար արագ գործել։ Մերկելը նաեւ հայտնել է, որ Գերմանիայում սոցիալական դիստանցավորման միջոցառումները երկարաձգվել են մինչեւ Զատկի արձակուրդների վերջը, ապրիլի 19-ը։

Նրա խոսքերով՝ շատ ավելի վատ կլիներ սահմանափակումները ժամանակից շուտ հանելը, եւ ներկայում «շատ վաղ է մտածել սահմանափակումների թուլացման մասին»։

Այս թեմայով
am