Բաքուն, թերևս, ցանկանում էր մեսիջ ուղարկել միջազգային կառույցներին: «Որպեսզի հիշեցնի, որ մենք ձեր հայտարարություններին ենք սպասում.Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը կարծում է՝ Արցախում նախագահի և Ազգային ժողովի ընտրարշավը եղել է մրցակցային, իսկ բուն ընտրությունները՝ բաց և թափանցիկ: «Նախընտրական շրջանից սկսած՝ ովքեր ցանկացել են, կարողացել են գրանցվել, հնարավորություն են ունեցել հանդիպելու ընտրողների հետ, կորոնավիրուսի տարածման վտանգից հետո էլ, ակտիվ քարոզարշավը դադարեցնելուց հետո, բոլորն օգտվել են սոցիալական կայքերից, հեռուստատեսությունը հավասար ժամանակահատված են տրամադրել, էլ չասեմ, որ Հայաստանի մամուլն էլ իր կողմից էր նպաստում կա՛մ տեսակետների արտահայտման, կա՛մ քաղաքական պայքարի թեժացման, կա՛մ առնվազն իրազեկման առումով»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա հավելեց, որ, թերևս, հենց դրանով էր պայմանավորված ընտրություններին մասնակցության նման բարձր ցուցանիշը. «Ունենալով 14 նախագահի թեկնածու և 12 քաղաքական միավոր՝ ԱԺ-ի համար պայքարում, այդքան բնակչություն, նույնիսկ իմանալով կորոնավիրուսի բոլոր վտանգները՝ տարածման հետ կապված, գնացել է ընտրության»: Ինչ վերաբերում է քվեարկության օրն արձանագրված ընտրախախտումներին, Թևան Պողոսյանը հույս հայտնեց, որ պատասխանատու մարմինները լիարժեք կուսումնասիրեն և ընթացք կտան դրանց, միաժամանակ, ամեն ինչ կանեն՝ նախագահի ընտրությունների երկրորդ փուլում՝ ապրիլի 14-ին, նմանատիպ դեպքերի կրկնություն թույլ չտալու համար: Փոքրաթիվ մանդատ ունեցող Արցախի խորհրդարան 5 ուժ է անցել: Քաղաքագետը կատակում է՝ բազմազանությունը երբեք վատ հետևանք չի ունեցել:

Մանրմասները՝  factor.am-ում

Այս թեմայով
am