Ռուս գիտնականները COVID-19- ը ոչնչացնելու միջոց են գտել․ «Известия»

«Известия»  պարբերականի փոխանցմամբ՝ Մոսկվայի Սկոլկովո նորարարական կենտրոնի գիտնականները բակտերիաների, սնկերի և վիրուսների դեմ արդյունավետ պայքարի միջոց  են  գտել, որը  կարող է  մահացու զենք դառնալ  նույնիսկ SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ։ Գրում է Gazeta.ru-ն։

Փորձագետների կարծիքով, նման զենք հանդիսանում է  սառը պլազմայով մշակված   ջուրը, որին տրվել է «Մեգնարիլ» անվանումը:

Ըստ գիտնականների, հեղուկում որոշակի քիմիական գործընթացների արդյունքում ձևավորվում են թթվածնի և ջրածնի «ագրեսիվ» ձևեր, ինչպես նաև հիպոքլորաթթու: Այս նյութերը ոչնչացնում են վիրուսների բջիջները:

Նմանատիպ ջուրը կարելի է  օգտագործել ինչպես դիմակների  և  տարբեր մակերեսների  մշակման,  այնպես  էլ օդում ցողելու համար, նշում են գիտնականները: Հեղուկը անվտանգ է մարդկանց համար և բավական  էժան` հազար լիտրը  մոտ 100  ռուբլի արժի:

2019 թ․ դեկտեմբերի 31-ին  Չինաստանի իշխանությունները հայտարարեցին  Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի  պանդեմիայի բռնկման մասին:

Այս թեմայով
am