Կորոնավիրուսով վարակված Նիդեռլանդների 101-ամյա բնակչուհին ապաքինվել է

Նիդեռլանդներում 101-ամյա բնակչուհին  կարողացել է հաղթահարել կորոնավիրուսը և ապաքինվել։ Այդ մասին հայտնում է  ТАСС  լրատվական գործակալությունը՝  վկայակոչելով Ռոտերդամի հիվանդանոցի կայքին:  Գրում է Gazeta.ru-ն։

Նշվում է, որ կինը մեկուկես շաբաթ առաջ հիվանդանոց է դիմել շնչառության  հետ կապված  բողոքներով: Բժիշկները  նրան  կորոնավիրուսի դեմ  թեսթավորել են, որի արդյունքը դրական է եղել։ Դրանից հետո  101-ամյա բնակչուհին  մեկուսացվել է բուժման համար:

Բժիշկներից մեկի խոսքերով ՝ կնոջը հաջողվել է բուժվել, քանի որ նա ուժեղ է և հետևել է բժիշկների բոլոր խորհուրդներին:

«Նա նույնիսկ ինձ հիշեցրեց, որ ես պետք է անվտանգ հեռավորություն պահեմ: Մենք բոլորս պետք է հետևենք այդ կանոններին », - հավելել է հիվանդանոցի աշխատակիցը:

Նախատեսվում է, որ կինը որոշ ժամանակ կանցկացնի ծերանոցում, մասնագետների հսկողության ներքո, և միայն  որոշ  ժամանակ հետո  կարող  է  տուն  վերադառնալ:

 

Այս թեմայով
am