Չինաստանին կորոնավիրուսի երկրորդ ալիք չի սպառնում

«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վիրուսաբանության  չինացի  առաջատար մասնագետ  Չժուն  Նանշանը հայտարարել  է, որ Չինաստանին  կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիք  չի սպառնում, իսկ  աշխարհում հիվանդության զանգվածային բռնկման հետ կապված իրավիճակը  մինչև ապրիլի վերջ  կսկսի  կարգավորվել։ Գրում է Gazeta.ru-ն:

«Մենք  հատում ենք վիրուսի տարածումն  արդեն առաջին փուլում, ուստի Չինաստանում այլևս թոքաբորբի  բռնկման  երկրորդ ալիք չի լինի, ինչպիսին  արդեն  եղել է», -  հայտարարել է  Նանշանը:

Նա նաև ասել է, որ այն երկրները, որոնք ձեռնարկում են հիվանդության դեմ պայքարի միջոցառումներ, կարճ ժամանակահատվածում կկարողանան հաղթահարել վարակը:  Նա կոչ է արել հատուկ  ուշադրություն դարձնել առանց կորոնավիրուսի  ակնհայտ  ախտանշաններով   հիվանդներին, քանի որ դրանք  վարակի  գլխավոր  տարածողներն  են:

«Մոտավորապես ապրիլի վերջին շրջադարձային պահ  կգա», - կարծիք է հայտնել փորձագետը:

Չինաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 81 հազարը, որոնցից  ավելի քան 76 հազարը  բուժվել է: Հուբեյ  նահանգում, որը համաճարակի կենտրոնն  է, հայտնաբերվել է 67 802 դեպք,  իսկ մահացածների թիվը  3193  է  կազմում: Մինչ օրս մոտ 2 հազար մարդ մնում է հիվանդանոցներում: Ուհանում մահացության մակարդակը կազմել է 5,1%:

Այս թեմայով
am