Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են հաղթահարում կորոնավիրուսը․ գերմանացի բժիշկ

Տղամարդու օրգանիզմն  ավելի շատ  է տուժում  կորոնավիրուսից, քան կնոջը: Այդ  մասին հայտնում է NZZ հրատարակությունը՝ վկայակոչելով Համբուրգի (Գերմանիա) համալսարանին կից  Հենրիխ Պետեի անվան փորձարարական վիրուսաբանության և իմունոլոգիայի ինստիտուտի մասնագետ  Մարկուս Ալթֆելդին:  Գրում է Gazeta.ru-ն։

Նրա  խոսքերով՝  կենսաբանական  գործոններն  ազդում են հիվանդության  ընթացքի վրա:

Հայտնի է, որ տղամարդիկ և կանայք նաև տարբեր կերպ են  հաղթահարում  ՄԻԱՎ-ը կամ հեպատիտը: Բժշկի խոսքերով՝ կնոջ իմունային համակարգը իր զգայունության պատճառով ավելի արագ և ագրեսիվորեն  է արձագանքում  հարուցիչներին՝ դրանով իսկ նվազեցնելով սրման վտանգը:

Ենթադրվում է, որ էվոլյուցիայի շնորհիվ  կանանց  օրգանիզմն  ավելի ուժեղ է:

Բացի այդ  տղամարդիկ չունեն կանանց հորմոնի՝  էստրոգենի այնպիսի բարձր պարունակություն, որն օգնում է ամրապնդել իմունային համակարգը:

2019 թ․ դեկտեմբերի 31-ին  Չինաստանի իշխանությունները հայտարարեցին  Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի  պանդեմիայի բռնկման մասին:

 

 

Այս թեմայով
am