Երևան-Արտաշատ ճանապարհին տասնյակ մեքենաներ են կուտակվել․ ոստիկանությունը ստուգում է անցկացնում

Երեւան-Արտաշատ ճանապարհին այսօր՝ ապրիլի 1-ին, մեծ թվով մեքենաներ են խցանվել։ Պատճառը մայրաքաղաքի մուտքի մոտ իրականացվող ստուգման աշխատանքներ են՝ պայմանավորված պարետի կողմից խստացված նոր սահմանափակումներով։ Այս մասին հայտնում է News.am-ը:

Նշենք, որ այսօրվանից մինչեւ ապրիլի 12-ը սահմանափակվել է միջմարզային եւ մարզ-Երեւան տեղաշարժը, անցակետեր են տեղադրվել տարբեր վայրերում՝ տեղաշարժը հսկելու համար։ Չի աշխատում հանրային տրասպորտը։

Այս թեմայով
am