Վրաստանում կորոնավիրուսով վարակված նոր պացիենտը վերադարձել է Հայաստանից

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսով նոր վարակակիր պացիենտը «ներկրված» դեպք է: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն:

Մասնավորապես, նրա խոսքով, վարակակիր անձը վերադարձել է Հայաստանից:

«Այսօր արձանագրվել է երկու նոր դեպք: Դրանցից մեկը «ներկրված» դեպք է, անձը վերադարձել է Հայաստանից: Նրա վիճակը դեռևս ծանր չէ: Արվում են լաբորատոր հետազոտություններ, ռադիոլոգիական հետազոտություններ և կգնահատվի նրա վիճակը»,- հայտարարել է Էզուգբաիան:

Վրաստանում այս պահի դրությամբ գրանցված է կորոնավիրուսի 117 հաստատված դեպք, նրանցից 23-ը ապաքինվել է:

Այս թեմայով
am