Վանում անսպասելիորեն առատ ձյուն է տեղացել

Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգի Բաշքալե շրջանում անսպասելի առատ ձյուն է տեղացել, ինչը զարմացրել է տեղի բնակիչներին։

Բաշքալեում վերջին ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել, իսկ ապրիլի 1-ին ջերմաստիճանի կտրուկ անկում է գրանցվել։ Առավոտյան ժամերին սկսել են առատ տեղումները ձյան տեսքով։

Մեքենաների և տների տանիքների վրա ձյան շերտի բարձրությունը հասել է 10 սմ-ի։

Այս թեմայով
am