«Սահմանափակումներն ավելի են խստացվելու». Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ անհրաժեշտություն կա 10 օրով երկարացնել սահմանափակումները:

Այս առնչությամբ պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Մեր նպատակն է ԱԺ-ում այսօր քննարկված օրենքի նախագծով և տարբեր գործիքների կիրառման միջոցով կանխարգելման և մեկուսացման աշխատանքներն այնքան էֆեկտիվ դարձնել, որ սահմանափակումներից քիչ-քիչ և փուլ առ փուլ սկսենք հրաժարվել: Այսինքն՝ ևս 10 օրով երկարաձգելը մեզ թույլ է տալու ամբողջապես ծավալել մեկուսացման և կանխարգելման աշխատանքները: Օգնել Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին էֆեկտիվորեն հայտնաբերել այն աձանց, ովքեր վարակակրի հետ ունեցել են շփում և մեկուսացնել... Սահմանափակումներն ավելի են խստացվելու և վերահսկողությունն ավելի էֆեկտիվ ենք դարձնելու: Ոստիկանության ուժերին այլ կառույցներից միացնելու ենք տարբեր ուժեր, որովհետև իրապես ծանր աշխատանք է դա»:

Այս թեմայով
am