Մամուլում տեղեկություններ են առկա, որ Ռուսաստանը թեստեր է փոխանցել Ադրբեջանին կորանավիրուսի դեմ պայքարի շրջանակներում. Դավիթ Ֆիդանյան

Օգտատեր Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մամուլում տեղեկություններ են առկա, որ Ռուսաստանը թեստեր է փոխանցել Ադրբեջանին կորանավիրուսի դեմ պայքարի շրջանակներում:
Ռուսական կողմի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Մենք հատուկ նշանակություն ենք տալիս առողջապահության ոլորտում Ադրբեջանի Հանրապետության հետ սերտ համագործակցությանը:

Մեր երկու հարևան պետությունների տարածքում նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այս տարվա մարտի սկզբից ռուսական կողմն անվճար հիմունքներով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը փոխանցվել է թեստային համակարգերի 70 խմբաքանակ` նախատեսված կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման 7000 ստուգման համար:

Համոզված ենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից բնակչության առողջությանն ու բարեկեցությանը ուղղված ջանքերը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակն ու դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված համատեղ քայլերի համակարգումը կծառայեն այս նոր մարտահրավերի դեմ մեր տարածաշրջանի հավաքական ներուժի ամրապնդմանը»
Այս համատեքստում հետաքրքիր են Հայաստանի նկատմամբ իրականացվող քայլերը: Մեր ռազմավարական դաշնակից ասվածը այդքան քանակությամբ թեստային համակարգեր չի փոխանցել մեզ: Ընդհանրապես հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը և այդ համատեքստում ռուսական կողմի մեր հանդեպ արհամարհական քաղաքականությունը հետևյալ երանգներով է նաև դրսևորվում: Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը Ռուսաստանի իշխող շրջանակներից շփումներ է ունենում վաչապետ Միշուստինի հետ:

Միշուստինը ռուսական քաղաքական վերնախավի ամենահայտնի տեխնոկրատ դեմքերից է և քաղաքական առումով գրեթե զրոյական ազդեցություն
ունեցող անհատ: Ռուսական կողմի այս արհամարհական մոտեցումները որևէ լավ բանի մասին չեն վկայում և հստակորեն բնութագրում են ռուսական քաղաքականության վերաբերմունքը մեր պետության հանդեպ:

 

Այս թեմայով
am