«Սա կյանքեր փրկելու անվան տակ լուրջ վերահսկողություն մտցնելու գործիք է դառնալու». Գևորգ Գորգիսյան

«Բերված նախագիծը չի երաշխավորում, որ մենք կյանքեր ենք փրկում, որովհետև հեռախոսով շփված մարդկանց շրջանակը մեզ չի տալու այն մարդկանց շրջանակը, ում հետ մարդն իսկապես ֆիզիկապես շփվել է». մարտի 31-ին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանը:

Ըստ պատգամավորի՝ բերված նախագիծը ոչ միայն խնդրի համաչափ լուծում չէ, այլև ուշացած է: Ունենալով արդեն 400-ը գերազանցող դեպքեր՝ չենք կարողանա անձանց գտնել:
«Կառավարությունը, ունենալով նման հնարավորություն, կարող է դիմել ընկերությունների՝ Facebook, WhatsApp, Viber և ստանալ տեղեկություններ, թե ում և երբ եք զանգել, և այդ ամենը բնականաբար պահվում է․․․ Սա կյանքեր փրկելու անվան տակ լուրջ վերահսկողություն մտցնելու գործիք է դառնալու»,- եզրափակեց ընդդնիմադիր պատգամավորը:

Այս թեմայով
am