Սոցիալ-տնտեսական ծրագրերը բավարար չեն մարդկանց վիճակը հարթելու համար. «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է պարգևավճարների ֆոնդն ամբողջությամբ ուղղել այդ ծրագրերի ընդլայնմանը. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայասան» խմբակցութունը դիմել է ԱԺ և Կառավարության ղեկավարությանը՝ առաջարկելով Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում ձևավորված պարգևավճաների ֆոնդը ընդհանրապես վերացնել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ դա վերաբերում է 400 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողներին:

«Մենք առաջարկում ենք այդ գումարներն ուղղել Կառավարության սոցիալական փաթեթների կիրառմանն ու դրանք ընդլայնել: Վերջին մեկ տարա ընթացքում նախարարների աշխատավարձեը կրկնապատկվել են՝ 700 հազար դրամից դառնալով 1,5 միլիոն, խորհրդարանում պատգամավորները աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգևավճար են ստացել: Առաջարկել ենք ղեկավար կազմի, քաղաքական պաշտոնների այդ ֆոնդերը ամբողջությամբ ուղղել սոցիալական նպատակների իրականացմանը»,-մանրամասնեց պատգամավորը:

Նա նշեց նաև, որ գրավոր դիմել է Կառավարության ղեկավարին և ԿԲ նախագահին՝ նշելով, որ իրավիճակի դրամատիզմին համահունչ՝ պետական բյուջետային ծախսեր են անհրաժեշտ: «Այն, ինչ արվում է, ընդհանրապես բավարար չէ սոցիալ-տնտեսական վիճակը որոշակի առումով հարթելու կամ մարդկանց ապրելու հնարավորություն տալու, մինչև իրավիճակը հանդարտ կյանքի պայմաններին գա»,-նշեց Մարուքյանը:

Այս թեմայով
am