Կանադայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 179-ով. #ТАСС

Կանադայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 179-ով, գրանցվել է վարակման ընդհանուր 7 437 դեպք, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը: Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Քվեբեկ նահանգում (590)՝ հասնելով 4 430-ի, Օնտարիո նահանգում գրանցվել է 1 706 և բրիտանական Կոլումբիա նահանգում 960 դեպք:

Օնտարիո նահանգում առողջացել է 431 մարդ, իսկ Բրիտանական Կոլումբիայում՝ բոլոր վարակվածների 48%-ը: Կանադայում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է հունվարի 15-ին, մինչ այժմ մահացել է 89 մարդ, դուրս է գրվել 1 035 քաղաքացի: Վարակման դեպքեր են գրանցվել Կանադայի 13 շրջաններից 12-ում:

Այս թեմայով
am