Կոճապղպեղը ՍԱՍ-ում 18000 է, Նոր Զովքում 15600

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր ահազանգել էր կոճապղպեղի գինը սուպերմարկետում հասել է 16 հազարի այն դեպքում, երբ նախքան այս իրավիճակն այն վաճառվում էր 2200-2500 դրամով: Քաղաքացիներից ահազանգ էինք ստացել նաև, որ թանկացել է հնդկաձավարի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները:

«Փաստինֆո»-նի թղթակիցը որպես հաճախորդ փորձեց կապ հաստատել Հայաստանի երեք խոշոր սուպերմարկետների «ՍԱՍ»-ի, «Երևան սիթի»-ի, «Նոր Զովք»-ի հետ:

«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում կոճապղպեղի 1 կգ-ն վաճառվում է 18 հազար դրամով: Այստեղ կիլոգրամով հնդկաձավար չկար, առկա էին միայն տուփերով հնդկաձավարներ և օրինակ «Մառանիկ» ապրաքատեսակի 1 կգ հնդկաձավարն արժե 1420 դրամ, իսկ կես կիլոգրամը 710 դրամ:

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցն առաքման ծառայություն չունի և չպատասխանեց մեր հարցերին նշելով, որ իրենց մոտ կարգն այդպես է և հեռախոսով գին չեն կարող ասել:

Ինչ վերաբերում է «Նոր Զովք» սուպերմարկետին, ապա այստեղ ևս չէր թույլատրվում գին ասել, չնայած ներկայացել էի որպես պոտենցիալ հաճախորդ և պատրաստվում պատվեր կատարել, սակայն պնդեցին գներին կծանոթացնեն ամբողջական տվյալներ տրամադրելուց հետո միայն: Բայց «բացառության» կարգով ասացին կոճապղպեղի գինը միայն: Այստեղ 1 կգ-ն արժե 15600 դրամ:

Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն արդեն արձագանքել է պատգամավորին:

«Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում տեղ գտած, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացվող ահազանգերը կոճապղպեղի գների կտրուկ բարձրացման վերաբերյալ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարցումներ է կատարում համապատասխան գերատեսչություններին և տնտեսվարողներին հանրապետությունում կոճապղպեղի ներմուծողների տվյալները տրամադրելու վերաբերյալ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով: Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշել են ՏՄՊՊՀ-ից:

Այս թեմայով
am