Տնտեսական չհիմնավորված գնային բարձրացումներ չեն արձանագրվել. ՏՄՊՊՀ

ՏՄՊՊՀ-ում ստեղծված է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը խոշոր տնտեսվարողների մոտ ամեն օր շուրջ 44 անուն պարենային ապրանքների, դեղատներում դիմակների, ախտահանիչ նյութերի գների և պաշարների մոնիթորինգ է իրականացնում:

Այս մասին  հայտնում են ՏՄՊՊՀ-ից՝ նշելով, որ դիտանցումներն իրականացվում են նաև շաբաթ և կիրակի օրերին։

Ըստ հանձնաժողովի՝ այս պահի դրությամբ տնտեսական չհիմնավորված գնային բարձրացումներ չեն արձանագրվել: Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքները պարբերաբար կհրապարակվեն:

Այս թեմայով
am