Արքայազն Չարլզը բուժվել է կորոնավիրուսից

Ուելսի արքայազն Չարլզը բուժվել է կորոնավիրուսից և դուրս եկել մեկուսացումից:

BBC-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հաստատումից հետո Մեծ Բրիտանիայի 71-ամյա թագաժառանգը մեկուսացել էր Շոտլանդիայում գտնվող թագավորական Բալմորալ ամրոցում: Նրա մոտ հիվանդության մեղմ ախտանիշներ էին:

Արքայազն Չարլզի կնոջ՝ Քորնուելի դքսուհի Կամիլայի մոտ կորոնավիրուս չէր հայտնաբերվել:

Արքայազն Չարլզը կորոնավիրուսի թեստ էր հանձնել մարտի 23-ին:

Reuters լրատվական գործակալության տվյալների համաձայն՝ նա մարտի 12-ից չէր հանդիպել թագուհի Եղիսաբեթ 2-րդին:

Այս թեմայով
am