Մանրամասներ` Ռուբեն Հայրապետյանի որդու դեմ նախապատրաստվող քրեական գործից

Մարտի 28-ին ՀՖՖ նախկին նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իշխանությունների թիրախում արդեն Հայրապետյանի ընտանիքն է։

Ավելի ուշ սոցցանցում տեղեկություններ հայտնվեցին, որ իշխանություններն ամեն գնով փորձում են քրեական գործընթաց սկսել Ռուբեն Հայրապետյանի որդու դեմ:

AntiFake.am-ին մանրամասներ են հայտնի դարձել իշխանությունների կողմից նախապատրաստվող հերթական քրեական հետապնդման մասին՝ այս անգամ Ռուբեն Հայրապետյանի որդու նկատմամբ։

Մոտ 5 տարի առաջ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող ռեստորաններից մեկի մենեջերը առանց Հայրապետյանների իմացության և առանց նրանց զգուշացնելու, գաղտնի կերպով տարեկան բիզնեսի վարկ է վերցրել այն ռեստորանի անունով, որի կառավարմամբ զբաղվել է այդ ժամանակ։ Ավելի ուշ բացահայտելով այս ամենը՝ Հայրապետյաններն այդ աշխատակցից պահանջել են մարել ռեստորանի անունով վերցված վարկը։ Աշխատակիցը կատարել է պահանջը և մարել առանց Հայրապետյանների իմացության վերցված վարկը։

Այս դեպքից շուրջ 5 տարի անց, քանի որ իշխանությունն ամեն գնով փորձում է քրեական գործ սարքել Հայրապետյանի վրա, հերթական պատրվակն են գտել դա անելու։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությունը փորձել է կապի դուրս գալ նշված աշխատակցի հետ, սակայն քանի որ նա գտնվում է Չինաստանում՝ կապ են հաստատել վերջինիս մերձավոր բարեկամների, ընկերների հետ և համոզելով ու ստիպելով ցուցմունք են կորզել նրանցից 5 տարի առաջ տեղի ունեցած դեպքի առնչությամբ։ Որոշելով Ռուբեն Հայրապետյանին ավելի մեծ վնաս հասցնել՝ ցուցմունքը «ձևակերպել են» Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի անունով։

Աղբյուրը փոխանցում է, որ գործը քննվում է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և գտնվում է ոստիկանապետ Արման Սարգսյանի անմիջական «կուռացիայի» տակ։ Գործով ցուցմունքները կառուցվում են շինծու փաստերի վրա, իբրև թե Ռաֆիկ Հայրապետյանը առևանգել է այդ աշխատակցին, զրկել է ազատությունից, շորթում է արել և այլն, և այլն…

Կարճ ժամանակ անց հասկանալով, որ այս գործը խայտառակ շարունակություն և ավարտ է ունենալու ոստիկանության համար՝ Արման Սարգսյանը հրահանգ է իջեցրել առաջիկա օրերին հետախուզում հայտարարել Ռուբեն Հայրապետյանի որդու նկատմամբ, ինչպես նաև գործը առաջ տանել «բարոյական հարթությունում» Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ճնշումներ գործադրելու, նրան «նեղը գցելու» և նրան ու ընտանիքի անդամներին անվանարկելու համար։

Աղբյուրի փոխանցած տեղեկությունների ստույգ լինելու պարագայում ստացվում է, որ հերթական անգամ առնչվում ենք ոստիկանության կողմից տարատեսակ ապօրինությունների միջոցով շինծու քրեական գործ ստեղծելու հանգամանքի հետ, որը գործի է դրվում Նիկոլ Փաշինյանի այն քաղաքական հակառակորդների դեմ, ովքեր հրաժարվում են գլուխ խոնարհել իր առաջ։ Ոստիկանության ծառայակիցները, թերևս, պետք է մտահոգություն ունենան, որ «ջրերը հոսելուց» հետո իրենք նույնպես օրենքի առաջ պատասխանատվություն են կրելու իշխանության հրահանգով շինծու քրեական գործեր ստեղծելու համար։

antifake.am

Այս թեմայով
am