Համապետական ընտրություններին ընդառաջ՝ ԿԸՀ-ում կգործի թեժ գիծ

Մարտի 30-ի ժամը 15:00-ից սկսած կգործի ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գիծը:

ԱՀ ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ընտրական գործընթացին վերաբերվող հարցերով ցանկացողները կարող են զանգահարել 8008 կարճ անվճար համարին:

Միաժամանակ տեղեկացնենք նաև, որ, նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքից ելնելով, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի մամուլի ասուլիսը, որը նախատեսված էր քվեարկության օրվա նախօրեին՝ մարտի 30-ին, հավատարմագրված լրատվամիջոցների և դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կկազմակերպվի առցանց: Ասուլիսը կսկսվի մարտի 30-ին՝ ժամը 14:00-ին և ուղիղ կհեռարձակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջի միջոցով:

Հարցերը կարելի է ուղարկել նախապես, info@cecnkr.am հասցեին, ինչը թույլ կտա դրանք խմբավորելու, ինչպես նաև ժամանակը խնայելու համար, չկրկնվելու: Զուգահեռ՝ կպահպանվի նաև հանձնաժողովի ֆեյսբուքյան էջի միջոցով՝ facebook.com/cecnkr.am/  հասցեով, հենց ասուլիսի ընթացքում հարցեր ուղղելու հնարավորությունը:

Այս թեմայով
am