Գերմանիայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 36,5 հազարը

Գերմանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 36 508-ի, մահացել է 198 մարդ,:

 Panorama.am-ի հաղորդմամբ վարակման դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Բավարիայում (7993), ապա Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում (7924), երրորդ տեղում Բադեն-Վյուրթեմբերգն է (7283): Իսկ ահա Բեռլինում գրանցվել է վարակման 1,656 դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների ՝ աշխարհում արդեն վարակված է ավելի քան 414 հազար մարդ, մահացել է 18 հազարից ավելի մարդ:

Այս թեմայով
am