Շվեյցարիան Հայաստանին օգնություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանի առողջապահության նախարարությանը կհատկացնի մոտ 41 հազար դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

«Շվեյցարիայի կառավարությունը COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի կառավարությանը որպես օգնություն կհատկացնի 40 հազար շվեյցարական ֆրանկ՝ աջակցելու համար վիրուսի կանխման եւ բուժման ջանքերին»,- նշված է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարության եւ զարգացման ու համագործակցության շվեյցարական գործակալության միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակում ձեռք է բերվելու թոքերի արհեստական օդափոխման 2 սարք:

Այս թեմայով
am