Երևան-Սևան-Իջևան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. վարորդը և ուղևորը մահացել են

Մարտի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 86-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը:

Պատահարի հետևանքով 27-ամյա վարորդ Գուրգեն և 45-ամյա ուղևոր Գագիկ Հակոբյանները տեղում մահացել են:
Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Այս թեմայով
am