Ֆրանսիայից ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Փարիզ–Մինսկ–Երևան երթուղիով

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ֆրանսիայից ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Փարիզ-Մինսկ-Երևան երթուղիով:

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ 27.03.2020թ. արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները։

Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Փարիզ - Մինսկ - Երևան չվերթից: Տոմսերի համար կարելի է դիմել Սաբերատուր ընկերությանը՝ հետևյալ կապի միջոցներով.

Էլ. փոստ alex.balikjian@saberatours.fr

Հեռախոս +33 6 95 10 39 27»,- նշված է հայտարարության մեջ։

Այս թեմայով
am