ԵԽ հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիրին

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը պահանջել է անհապաղ ազատ արձակել «Մուսավաթ» կուսակցության եւ Ազգային խորհրդի ակտիվիստ Թոֆիկ Յակուբլուին:

Այդ մասին, հայտնում է Turan-ը, փոխանցում է news.am-ը:

«Թոֆիկ Յագուբլուի` կասկածելի մեղադրանքներով ձերբակալությունն ու կալանավորումը կառավարության կողմից քննադատողների շարունակական դատական հետապնդման եւս մեկ օրինակ է: Ադրբեջանի իշխանությունները պետք է հանեն մեղադրանքները, ապահովեն նրա անհապաղ ազատումը եւ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի նրա առողջությունը չենթարկվի հետագա ռիսկերի»,- գրել է նա իր թվիթերյան էջին:

Այս թեմայով
am