Վարչապետն ընդգծել է՝ օժանդակության ծրագրերի հիմքում պետք է դիտարկել զարգացման կոմպոնենտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումներին և առաջարկություններին վերաբերող քննարկումները:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ մասնավորապես, քննարկվել են բիզնեսին աջակցության և հասարակության առանձին շերտերին սոցիալական օժանդակության այն լրացուցիչ գործիքներն ու հնարավորությունները, որոնք կարող են լրացնել կառավարության կողմից այսօր ընդունված ծրագրային փաթեթները:

Վարչապետը հանձնարարել է հավանության արժանացած գաղափարների հիման վրա ներկայացնել համապատասխան միջոցառումների ծրագրեր՝ դրանք կառավարության հաստատմանը ներկայացնելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ բոլոր ծրագրերի հիմքում պետք է դիտարկել զարգացման կոմպոնենտը:

Այս թեմայով
am