Կառավարության նիստում ոչ մի խոսք չգնաց բժիշկներին հավելավճարներ, պարգեւավճարներ տալու մասին. Լեւոն Բաղդասարյան

Կառավարության նիստում ոչ մի խոսք չգնաց բժիշկներին հավելավճարներ, պարգեւավճարներ տալը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Լեւգրուպի» գործադիր տնօրեն Լեւոն Բաղդասարյանը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.


«Կառավարության որոշմամբ այն ընկերությունները, որոշ բացառություններով, ովքեր այս ընթացքում, սկսած հունվար ամսից, աշխատողների չեն կրճատել, աշխատավարձերը չեն նվազեցրել, տրվում է դրամաշնորհ կառավարության կողմից:

Ասեմ, որ իմ կողմից ղեկավարվող ընկերությունում ոչ միայն աշխատող չի կրճատվել, այլ նաեւ նոր աշխատող է ավելացվել, ինչպես նաեւ բացվել է նոր հաստիք՝ քաղաքացիական եւ վարչական հարցերով տնօրենի, սակայն ես հրաժարվելու եմ այդ դրամաշնորհից, ոչ թե նրա համար, որ դրա կարիքը չունեմ, այլ հրաժարվելու եմ նրա համար, որ նույն կառավարության նիստում ոչ մի խոսք չգնաց բժիշկներին հավելավճարներ, պարգեւավճարներ տալու:

Կարծես թե Իրանը, ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարում են արդեն մահերի նվազման, օջախների թուլացման մասին: Մեզ մոտ այսօր բժիշկները կենաց ու մահու պայքար են մղում՝ վտանգելով իրենց կյանքը: Այնքան նման եք ձեր նախորդներին ձեր անսխալականության բարդույթով, գոնե փորձեք տարբերվել մարդկանց հերոսական աշխատանքը գնահատելով: Ընդ որում, բժիշկների կողքին նաեւ ոստիկաններն են»:

Այս թեմայով
am