«Ռեալ Մադրիդի» մարզադաշտը կվերածվի բուժսարքավորումների ժամանակավոր պահեստի՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար. CNN

Իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը ժամանակավորապես կվերածվի պահեստի, որտեղ կտեղակայվեն և որտեղից կբաշխվեն բժշկական սարքավորումները:

Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին հայտարարել ակումբի ղեկավարությունը՝ տեղեկացնելով, որ նման որոշում է կայացրել Ազգային-մարզական խորհրդի հետ համաձայնեցմամբ՝ աջակցելու Covid-19 կորոնավիրուսի դեմ պայքարին:

Երկրի կառավարության վերահսկողությամբ՝ բուժսարքավորումներն ու բժշկական իրերը մարզադաշտից կառաքվեն առողջապահության համակարգի հաստատություններ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի՝ կորոնավիրուսից երկրորդ ամենատուժած երկրում մահացության ցուցանիշը հասել է 4089-ի, վարակվածների թիվը գերազանցել է 56 000-ը:

Այս թեմայով
am