«Հայաստանյան այսօրվա պրոբլեմների մի մասը նույնպես պոպուլիզմի հետևանք է». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գլոբալ մարտահրավերների մեծամասնությունը հետևանք է նրա, որ հասարակությունները հոգնել էին լիբերալ-դեմոկրատական աշխարհակարգից ու գնացին պրիմիտիվ լուծումների հետևից՝ իշխանության բերելով պոպուլիստների: Խորապես համոզված եմ, որ հատկապես Եվրոպայում կորոնավիրուսը նման զարգացում չէր ունենա, եթե մի շարք երկրներում իշխանության ղեկին չլինեին պոպուլիստները:

Հայաստանյան այսօրվա պրոբլեմների մի մասը նույնպես պոպուլիզմի հետևանք է: Կորոնավիրուսը մի օր կպարտվի, սակայն դա լինելու է նաև էմոցիոնալ քաղաքականության, պոպուլիզմի պարտությունը: Հասարակությունները ձևակերպելու են պրագմատիկ, ռացիոնալ գործիչների, ուժերի պահանջ: Սա լինելու է համաշխարհային տրենդ, որի դրսևորումը տեսնելու ենք նաև Հայաստանում»:

Այս թեմայով
am