Հայաստանում կորոնավիրուսից 72-ամյա քաղաքացի է մահացել

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյապացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանիթոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ 

Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։

Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակըգնահատվել է ծայրահեղ ծանր։

Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Այս թեմայով
am