Պարոն Ոստիկանապետ, գտեք էս անասունին.. Նաիրա Զոհրաբյան

ԳՊարոն Ոստիկանապետ, գտեք էս անասունին.,գրում է Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում 

Այսօր առավոտից էս դաժան կադրերը մի հարյուր օգտատեր ուղարկել է ինձ: Դարվինի էվոլյուցիայի ՝ գորիլայից-մարդ անցման փուլում խցանված էս սուբյեկտը Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից և շնչակտուր վազեցնում է:
Դիմում եմ Հայաստանի Ոստիկանապետին. այս հրապարակումս համարեք հայտարարություն հանցագործության մասին ու գտեք սրան:
Սա պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության: Իմ անձնական հսկողության տակ եմ վերցնելու էս գործը ու սրան ասում եմ ՝ դու տականք ես ու ես ամեն ինչ անելու եմ, որ Քրեական օրենսգրքի ողջ խստությամբ պատիժդ կրես:
Նայեք սրա դեմքին ՝ մինուս անսահմանություն դեգեներատիզմ ու Homo sapiens - ի հետ զրո առնչություն: Ու հանկարծ չասեք, թե էս ժանտախտի պահին ամենակարևորը շները չեն:
Որևէ պահի մարդը իրավունք չունի դառնալու անասուն:
Ներղություն եմ խնդրում գորիլաներից ու մնացյալ բոլոր անասուններից` համեմատության համար:

Нет описания фото.

На изображении может находиться: 2 человека, люди стоят, собака, ребенок и на улице

 

Այս թեմայով
am