Տնտեսությունը հետ բերելը հնարավոր է, մարդկանց կյանքը վերադարձնելը՝ ոչ. Բիլ Գեյթս

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է տնտեսությունը վերաբացելու հետևանքների մասին:

«Իրականում միջին մակարդակ գոյություն չունի, և շատ վատ է մարդկանց ասել. «Հե՛յ, շարունակեք գնալ ռեստորաններ, գնել նոր տներ, անտեսել անկյունների վրա այդ մարմինների կույտը», – ասել է Գեյթսը TED Talk-ի շրջանակում արված իր հարցազրույցում:

Նա հիշատակել է հունվարը որպես «կորցրած ամիս», երբ հաստատվել է Covid-19-ի՝ մարդուց մարդուն փոխանցումը: Նա նաև համեմատել է ԱՄՆ-ի հետաձգված պատասխանը Հարավային Կորեային, որտեղ փետրվարին ուժեղացվել է կառավարության կողմից ֆինանսավորվող թեստավորումը, ինչը հնարավորություն կտար խուսափել Իտալիայի և Չինաստանի համատարած մեկուսացումներից:

«ԱՄՆ-ը բաց է թողել հնարավորությունը՝ վերահսկելու վարակն առանց մեկուսացման», – ասել է նա:

Բիլ Գեյթսը վիրուսը համեմատել է MERS-ի և SARS-ի հետ՝ ասելով, որ այն ավելի վարակիչ է, բայց ոչ այնքան ճակատագրական, և որ մահվան մակարդակը հսկայական չի լինի, եթե մենք ճիշտ գործենք:

«Սրա տնտեսական ազդեցությունն իսկապես դրամատիկ է: Մեր կյանքի ընթացքում դեռևս նման բան չի կատարվել տնտեսության հետ: Բայց տնտեսությունը հետ բերելը … Դա հնարավոր է, մարդկանց կյանքը վերադարձնելը՝ ոչ: Այնպես որ, մենք պատրաստվում ենք ցավը վերցնել տնտեսական հարթությունում`հսկայական ցավ, որպեսզի նվազագույնի հասցվեն հիվանդությունները և մահը», – ասել է նա:

Այս թեմայով
am