Կոնկրետ գործ՝ «դմփ դմփ հու»-ի փոխարեն.Լիլիթ Սիլանյան

Օգտատեր  Լիլիթ  Սիլանյանը գրում է. Կոնկրետ գործ՝ «դմփ դմփ հու»-ի փոխարեն

Պուտինն իր երեկվա ուղերձում սոցիալական աջակցության մասին է խոսել, մասնավորապես՝ կառավարությունը գործազուրկների նպաստը 8 հազար ռուբլուց դարձնում է 12 հազար: Հայտարարվել է նաև վարկային արձակուրդների մասին, այսինքն՝ ֆորսմաժորային իրավիճակում այսօր հայտնված քաղաքացիներն, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները վարկերով նախատեսված վճարումները մի քանի ամսով հետաձգելու իրավունք ստացան: Հայաստանում նույնաբովանդակ առաջարկներ արել էր Գագիկ Ծառուկյանը, ով վերջին օրերին հայտնվել է «դմփ դմփ հու» մուղամով քննադատության տակ։
Այնպես պատահեց, որ Պուտինի երեկվա ուղերձը ու խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը գրեթե զուգահեռ էին ընթանում։ Պուտինի քաղաքական երկրպագուն երբեք չեմ եղել, բայց նրա մատուցած կոնկրետ թվերով ու գործողություններով հասկացա, թե ինչ է անելու։ Մերոնց պաթետիկ ելույթներից ոչինչ չեմ հասկանում, մենակ զգում եմ, որ Ծառուկյանի ու մյուսների դեմքով «թշնամու» նոր կերպար են մոգոնել՝ իրենց դիլենտանտիզմը քողարկելու համար։

 

Այս թեմայով
am