Հայտնաբերել ու խստագույնս պատժել. Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը՝ Դավիթ Անանյանին

Այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ խոսեց հարկային կարգապահության կարևորության մասին:

«Այսօր խոսում են շատ սոցիալական, տնտեսական աջակցության խնդիրների մասին: Դրանք լուծելու համար կառավարությունը պետք է եկամուտներ ունենա, ինչը պետք է ապահովվի հարկային համակարգի միջոցով»,-ասաց նա:

Փաշինյանը վստահեցրեց, որ եկամուտների, շրջանառության բացակայության, շահույթների բացակայության պայմաններում հարկ ուզել հնարավոր չէ: Հարկ պետք է վճարել միայն այն դեպքերում, երբ կա հարկային պարտավորություն:

Վարչապետը խոսեց նաև ՀԴՄ կտրոններ չտալու մասին՝ հայտարարելով, թե ահազանգեր կան, որ կտրոններ չեն տրամադրվում, քանի որ մարդիկ կարծում են, որ այս փուլում դրան ուշադրություն չի դարձվելու: Նա ՊԵԿ-ին հորդորեց հետևել զարգացումներին, հայտնաբերել ու խստագույնս պատժել բոլոր նրանց, ովքեր ՀԴՄ չեն տրամադրում. «Նրանցով պետք է լրջորեն զբաղվել»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր հերթին ասաց, որ ՊԵԿ-ն աշխատում է իր ամբողջ ծավալով, բոլոր գործառույթներն ու պարտականություններն իրականացվում են, աշխատուժի մասով կրճատում չի եղել:

Այս թեմայով
am