Երուսաղեմում գտնվող Տիրոջ գերեզմանի տաճարը փակվել է․ Reuters

Կորոնավիրուսի տարածման ֆոնին Երուսաղեմում գտնվող Տիրոջ գերեզմանի տաճարը 1 շաբաթով փակվել է։ Այս մասին ասել է Երուսաղեմի կաթոլիկ օրդինարների ասամբլեայի ներկայացուցիչ Բադի Աբու Նասարը Reuters-ի հետ զրույցում։ Նշվում է, որ սահմանափակումը կարող է երկարաձգվել։
Նասարի խոսքով՝ որոշումն ընդունվել է իսրայելական ոստիկանության և եկեղեցական առաջնորդների հանդիպումից հետո։
Քանի որ տաճարը փակվում է Զատկի նախաշեմին, եկեղեցին չի բացառում տոնական միջոցառումների անցկացումն այլ վայրերում՝ նոր համաճարակաբանական կանոնների շրջանակում։
Իսրայելի իշխանությոնները պատրաստ են երկիրը լիարժեք արգելափակել՝ վիրուսի տարածումը կանխելու համար։ Երկրում վարակված է ավելի քան 2300 մարդ, կա 5 զոհ։