Կորոնավիրուսը մեզ մոտ ընթանում է աշխարհի լավագույն սցենարներին մոտ սցենարով. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսային գործընթացն ընթանում է ոչ ամենավատ սցենարներով։ Այն ընթանում է աշխարհում արձանագրված ամենադրական սցենարներին մոտ սցենարով։

«Մենք տեսնում ենք՝ այլ երկրներում թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ Մեզ մոտ երկրաչափական պրոգրեսիա, փառք Աստծո, այս պահի դրությամբ չկա։ Կա աճ, կա որոշակի աճ», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ այս վիճակը պահելու համար էլ անհրաժեշտ է պահպանել տանը մնալու ռեժիմը։

Այս թեմայով
am