Երևանում ուղևորահոսքը 30 անգամ կրճատվել է․ Ավինյան

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, պարետատան ղեկավար Տիգրան Ավինյանը հայտնեց, որ եթե 2019 թվականի մարտ-ապրիլին Երևանում օրական 550 հազար մարդ էր տեղափոխվում, ապա մարտի 25-ի տվյալներով՝ ուղևորափոխադրումը բոլոր տրանսպորտային միջոցներով կազմել է 18 հազար մարդ։

«Դա նշանակում է, որ ընդհանուր ուղևորահոսքը մոտ 30 անգամ կրճատվել է։ Սրանք Երևան քաղաքի տվյալներն են, մոտավորապես նույն պատկերն է նաև մարզերում», – ասաց Ավինյանը։

Պարետի խոսքով՝ քաղաքացիները հիմնականում հետևում են կանոններին, բայց երեկ ոստիկանությունը 158 իրավախախտման վարչական արձանագրություն է կազմել։ Նա նորից կոչ արեց հետևել սահմանափակումներին։

Այս թեմայով
am