«Կփորձենք չերկարաձգել 7 օրվա ժամկետը»․ Տ․ Ավինյան

«Երեկվա դրությամբ ուղևորահոսքը Երևանում 30 անգամ կրճատվել է, գրեթե նույն պատկերն է նաև մարզերում։ Մեր քաղաքացիները բավականին գիտակցաբար են մոտենում իրավիճակին։

Ինչ վերաբերում է սահմանափակումը խախտողներին, ոստիկանությունը 158 արձանագրություն է կազմել»,- Կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում՝ պարետ Տիգրան Ավինյանը։

«Հուսով եմ, որ եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, մեր մատնանշած 7 օրվա ժամկետում էլ կփորձենք տեղավորվել ու ավել օրեր չխնդրել սահմանափակ ռեժիմով տեղաշարժվելու հետ կապված»,- շարունակեց նա։

Այս թեմայով
am