Թուրքիայում ավարտվել է սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննությունը

Ստամբուլի գլխավոր դատախազությունը մեղադրական դատավճիռ է կայացրել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով անցնող 20 ամբաստանյալների նկատմամբ:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննությունն ավարտվել է, բոլոր մեղավորների նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ինտերպոլի գծով: Գործը փոխանցվել է դատարան:

Նշվում է, որ մեղադրյալներից երկուսին մեղադրվել են «Կանխամտածված սպանության կազմակերպում և հատուկ դաժանությամբ սպանության իրականացում» հոդվածով:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Էր Ռիադի քրեական հարցերով դատարանը Խաշոգջիի սպանության գործով անցնող 11 հոգուց հինգին դատապարտել էր մահապատժի, երեքին՝ երկարաժամկետ ազատազրկման, ևս երեքին ազատ են արձակել: ՄԱԿ-ը դատապարտել էր Սաուդյան Արաբիայի դատարանի որոշումը՝ այն «ծիծաղելի» անվանելով:

Սաուդացի լրագրողը սպանվել է 2018թ․ հոկտեմբերի երկուսին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության տարածքում:

Այս թեմայով
am