Իտալիայում շենքերի պատերին սկսել են դասական ֆիլմերից հատվածներ ցուցադրել

Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով մեկուսացման մեջ գտնվող մարդկանց փոքր-ինչ զվարճացնելու նպատակով մի կազմակերպություն սկսել է բնակելի տների ու շենքերի արտաքին պատերին դասական ֆիլմերից հատվածներ ցուցադրել: Եթե սկզբում ցուցադրությունները կազմակերպվել են միայն Հռոմի բնակիչների համար, ապա այժմ գաղափարն իրականություն են դարձնում Պիզա, Թուրին, Պալերմո քաղաքներում, գրում է Deadline-ը։

Գաղափարի հեղինակները Alicenella Città կինոկազմակերպության ղեկավարներ Ֆաբիա Բետինին և Ջանլուկա Ջանելին են, որոնք նշում են, որ հեղինակային իրավունքի հետևանքով ֆիմերի ամբողջական ցուցադրությունը հնարավոր չէ իրականացնել։ Սակայն վերջիններս վստահ են, որ կինոժապավեններից անգամ այդ փոքրիկ հատվածները ունակ են «մարդկանց հանգիստ սրտով քնելու ուղարկել»։

Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր 69 000, որից 6 820-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 8 326 մարդ։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 422 966-ի, որից 18 906-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 109 143 մարդ։

Այս թեմայով
am