Ինչպես են պետությունները պայքարում տնտեսական ճգնաժամի դեմ. աննախադեպ քայլերի են գնում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Պետություններն, անկախ իրենց զարգացվածության աստիճանից, այսօր կանգնած են կորոնավիրուսի համավարակի երկու հիմնական մարտահրավերին դիմակայելու խնդիրների առաջ: Խոսքը համավարակի առողջապահական եւ տնտեսական հետեւանքների մասին է: Եթե առողջապահության ճակատում աշխատանքներն ընթանում են երկու համընդհանուր ուղղությամբ՝ պատվաստանյութի հայտնաբերման լաբորատոր հետազոտությունների եւ վիրուսի տարածման կանխարգելող միջոցառումների, ապա տնտեսության ճակատում որոշումներն ընդունվում են տվյալ պետության առանձնահատկություններին համապատասխան:

Զարգացած երկրները գնում են աննախադեպ քայլերի տնտեսությունները ճգնաժամի հետեւանքներից հնարավորինս զերծ պահելու համար: ԵՄ երկրները պատմության մեջ առաջին անգամ կասեցրեցին Կայունության եւ աճի պակտը: Այս քայլով ԵՄ երկրներին թույլ է տրվում անցնել իրենց բյուջեների դեֆիցիտի սահմանված ՀՆԱ-ի 3 տոկոսի եւ պարտքի 60 տոկոսի շեմը:


Հայաստանի կառավարությունն այս փուլի համար նախատեսում է 50 մլրդ դրամի միջոցառումների ծրագիր, որից 25 մլրդը կուղղվի բիզնեսի աջակցությանը, իսկ 25 միլիարդով սոցիալական աջակցության միջոցառումներ կիրականացվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am