«Այս ամենն արվում է մեր բոլորի անվտանգության համար»․ վարչապետ

«Ուզում եմ ներողություն խնդրել այն սահմանափակումների համար, որ ստիպված ենք մտցրել»,- ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությանը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շնորհակալություն, որ ըմբռնումով եք մոտենում ու կարգապահությամբ պահում պարետատան սահմանած կանոնները։ Այս ամենն արվում է մեր բոլորի անվտանգության համար։ Կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելուց հետո ձեռքերս քշտած անցնելու ենք նոր ապագայի կառուցմանը՝ ավելի երջանիկ, ուժեղ և հզոր ապագայի»,- շարունակեց նա։

Այս թեմայով
am