Արհեստական շնչառական 42 սարք կա, 1-ն է օգտագործվում. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հիվանդանոցներում համապատասխան քանակի մահճակալների և թթվածնային սարքերի առկայությանն ասել է, որ այս պահին առանձնացված արհեստական շնչառական 42 սարք կա, որոնցից օգտագործվում է միայն մեկը։

Նա հավելել է, որ 7 սարքի գնումն ընթացքի մեջ է, սկայան աշխարհում նման սարքերի պակաս է զգացվում։ Նախարարը նշել է նաև, որ եթե եղած սարքերի քանակը չփոխվի, դրանք չեն բավականացնի բոլոր հիվանդների համար։

Նա հայտնել է նաև, որ Երևանում 4 բուժկենտրոն է առանձնացված․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը և Սբ Աստվածամայր կենտրոնի ծննդատան մասնաճյուղը՝ ընդհանուր առմամաբ մոտ 650 մահճակալ։

Նախարարն ասել է նաև, որ, հնարավոր է մարզերում ևս բժշկական կենտրոններն առանձնացվեն։

 

Այս թեմայով
am