Ո՛չ սահմաններում, ո՛չ օդանավակայանում, ո՛չ հիվանդանոցներում չկան համապատասխան թեստեր. Ծառուկյան

 Ո՛չ սահմաններում, ո՛չ օդանավակայանում, ո՛չ հիվանդանոցներում չկան համապատասխան թեստեր, -- այս մասին այսօր հրավիրված ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության հատուկ նիստի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Այո դժգոհ եմ, բոլոր սահմաններում պետք է լիներ թեստեր, որ լիարժեք ստուգում լիներ, առաջնային խնդիրը սա է, որին մինչև հիմա ուշադրություն չի դարձվել։ Բանկային համակարգը պետք է երեք ամսով սառեցնի մարդկանց վարկային պարտավորությունները։

Մենք հո չենք ընկել մեր ժողովրդի հետևից, ձեր ցավը տանեմ։ Երկրորդը, երբ նայում ենք մյուս երկրների օրինակը, թե ինչեր են անում, այսօր մենք ունենք օրավարձով աշխատողներ, որոնք հիմա չեն աշխատում, առաջարկում ենք ամսական 70 հազար դրամ տրամադրել այդ մարդկանց։ Այսօր ցեխ շպրտելու ժամանակը չէ, այսօր չպետք է լինի իմը, քոնը, պետք է լինի ռեալ առաջարկ, պատասխանատվությունը բոլորինս է, պատրաստակամ ենք 24 ժամ աշխատել, պետք է լսենք ու ընդունենք առաջարկները։

Պարոն Էնֆիաջյան, հիմա ինչ որ քննարկենք, մեր առաջարկությունների վերաբերյալ արձանագրություն կազմեք և մեկ օրինակը ուղարկեք ԱԺ, իսկ մյուսը՝ կառավարությանը»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

 

 

Այս թեմայով
am