Այդպիսին էր եւ այդպես էլ մնաց ժողովրդի հիշողության մեջ` անկեղծ, նվիրված, հայրենապաշտ ՄԱՐԴ

Այսօր ՀՀ վարչապետ, ազգային պետական եւ քաղաքական  գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան  տարելիցն է:

Մարդը դառնում է հիշողություն մահվանից հետո, բայց նրա հիշատակի մասին խոսում են որպես մարդու, ով ապրել է իր բաժին կյանքը սրտի եւ մտքի անվրեպ թելադրանքով։ Անվրեպ, որովհետեւ չէր պատկերացնում հայ ժողովրդին առանց հայրենասիրության անհրաժեշտ ջիղի, ինչպես մարմինն առանց հոգու։

Մարդ, որին չփոխեց ո'չ պաշտոնը եւ ո'չ էլ ճանաչումը:

Ապրելով Երեւանում` չդադարեց իրինդցի մնալ: Հաճախ էր այցելում հարազատ գյուղ, նստում գյուղացիների հետ, զրուցում: Գյուղացին էլ էր սիրում նրան, քաղաքացին էլ:

Պատգամում էր` ամեն ինչ անել պետության հզորացման համար եւ այնպես անել, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն լիարժեք անձ զգա ու իր լուման ներդնի պետության զարգացման գործում։ Եզակի իշխանավորներից էր, որ երազում էր՝ իշխանությունը ծառայի ժողովրդին, եւ իր սեփական օրինակով փորձում էր ջնջել սահմանը պաշտոնյայի եւ քաղաքացու միջեւ:

Այդպիսին էր եւ այդպես էլ մնաց ժողովրդի հիշողության մեջ` անկեղծ, նվիրված, հայրենապաշտ ՄԱՐԴ

 

Մարգարիտա Դավթյան
 

Այս թեմայով
am