Լուսակերտ գյուղում տեղի է ունեցել պայթյուն. կա զոհ

Մարտի 25-ին, ժամը 14:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում, որտեղ փրկարարները հայտնաբերել են տան բնակիչ Սամվել Ի-ի (ծնված 1970թ.) դին:

Տեղազննման արդյունքում գազի պայթած բալոն չի հայտնաբերվել. անհրաժեշտ է ականազերծող:

Դեպքի վայր է մեկնել ՊՆ թիվ N զորամասի սակրավորական խումբը:

Այս թեմայով
am