Ռուսաստանում #COVID_19 կորոնավիրուսով վարակվել է 658 մարդ․ #РИАНовости

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 658-ի, գրում է РИА Новости-ն:

Այսպիսով, երկրում վերջին օրվա ընթացքում գրանցվել է նոր վարակի 163 դեպք՝ դաշնային 20 շրջաններում, որոնցից 120-ը գրանցվել է Մոսկվայում, վեցը՝ Մոսկվայի մարզում:

Ընդհանուր առմամբ, աշխարհում ավելի քան 421 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 18,8 հազար մարդ, բուժվել՝ 107,7 հազարը:

Այս թեմայով
am