Մոլորակը մեզ քշում է տուն…, Սա ինքնամեկուսացում չէ, սա ինքնամաքրում է…. Աշխարհն ինքնամաքրվում է….Մոլորակն ինքնամաքրվում է…… Ալմաստ Վարդանյան

Ֆեյսբուքում օգտատերերից մեկն է գրել.

Հենց նոր կարդացի, որ Վենետիկում կանալների ջուրը դարձել է մաքուր ու թափանցիկ, անգամ կարապներ ու դելֆին է հայտնվել։
Մեկ այլ թեժ տուրիստական վայրում, որը հիմա դատարկ է, հայտնվել են եզակի հազվագյուտ թռչուններ։
Իսկ միգուցե մոլորակն ուզում է հանգստանա՞լ։ Նա հոգնել է մարդկանց անվերջ քաոսից, նա զզված ու հոգնած արտանետում է իր մեջ կուտակված բացասական էներգիան փոթորիկների ու ջրհեղեղների միջոցով, Նա ջերմում է հրդեհներով տարվա բոլոր եղանակներին,

Բայց մենք՝ մարդիկս, չենք հասկանում Նրան, չենք լսում Նրա լացը, արհամարհում ենք Նրա հիվանդությունները, որովհետեւ զբաղված ենք, փառասեր ենք, անտարբեր։
Ախր ո՞վ ենք մենք առանց Մայր Բնության։

Հիմա Նա հիվանդացել է աուտոիմունային հիվանդությամբ ու հենց Ինքն էլ գտել է Իր բուժման ճանապարհը՝ հեռու մնալ մարդկանցից, մարդկանց պահել տանը։

Յուրաքանչյուր բնակչին-իր սեփական երկրում՝ սեփական տանը՝ սեփական պատերին մոտ։ Որ մարդիկ էլ հանգստանան աշխարհի ու սեփական քաոսից, աշխատանքից, հավերժ վազքից։ Որպեսզի հիշեն ու հոգ տանեն իրենց իսկ առողջության մասին, վերհիշեն մանկական սեղանի խաղերը, որպեսզի առանց շտապելու ու առանց պատճառ թեյ խմեն իրար հետ։

Որպեսզի հետեւեն ինչպես է պատրաստվում մեկ գավաթ սուրճը ու խմեն այն գեղեցիկ բաժակից, որ պահում էին առիթների համար, ամեն կումը վայելելով ու համը զգալով, անշտապ, հանգիստ, այլ ոչ թե մեխանիկորեն՝ զուտ արթնանալու համար։
Մոլորակը մեզ քշում է տուն, որպեսզի մենք այնտեղ կարգ ու կանոն հաստատենք՝ սկսած սեփական սենյակից վերջացրած սեփական մտքերով։ Մաքրել է պետք մտքերը, միգուցե այդ ժամամակ մենք կսկսենք գնահատել……եւ շուտով կվերադառնանք մեր սիրելի Իտալիան կամ Փարիզը, որոնք միառժամանակ հանգստանում են առանց մեզ։

Գարունը նոր կյանք կհաղորդի նրանց, կթարմացնի օդը՝ առանց սելֆիների ու ոտքերի տակ ընկնող աղբի, նոր աշխարհ, նոր կյանք կբացի մեր առաջ, որի մասին պետք է սկսենք հոգ տանել արդեն իսկ, հիմա, հենց այս րոպեից՝ սկսելով ինքներս մեզանից։ Ուզում եմ, որ այս փորձությունը հաղթահարելուց հետո, վերանայենք ինքներս մեզ։ Սա ինքնամեկուսացում չէ, սա ինքնամաքրում է….

Աշխարհն ինքնամաքրվում է….Մոլորակն ինքնամաքրվում է……

Այս թեմայով
am